Մերի Մնջոյանն ու Էլինա Չոլախյանը ներկայացնելու են Հայաստանը «Նոր Ալիք» և «Մանկական Նոր Ալիք» մրցույթներում
Մշակույթ
13:47 26/04/2013

Մերի Մնջոյանն ու Էլինա Չոլախյանը ներկայացնելու են Հայաստանը «Նոր Ալիք» և «Մանկական Նոր Ալիք» մրցույթներում

Հայաստանն այս տարի երիտասարդ կատարողների «Նոր Ալիք» երգի մրցույթի եզրափակիչ փուլում ներկայացնելու է «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը: «Մանկական Նոր Ալիք»-ին Հայաստանը ներկայացնելու է Էլինա Չոլախյանը:
Այս մասին տեղեկացնում են «ՊանԱրմենիա» մեդիա գրուպի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ապրիլի 19-ին և 20-ին տեղի է ունեցել «Մանկական Նոր Ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցում էին Ռուդիկ Գրիգորյանը, Էլինա Չոլախյանը, Անգելինա Գասպարյանը, Տաթև Ենգիբարյանը, Կարապետ Կարապետյանը և Դավիթ Վարդանյանը: Իսկ ապրիլի 21-ին և 22-ին կայացել է երիտասարդական «Նոր Ալիք» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մեր երկրից եզրափակչում հայտնվելուն հավակնում էին Մերի Մնջոյանը, Մարտ Բաբայանը, Նարեկ Մակարյանը, Նիկ Եգիբյանը, Աիդա Քալանթարյանը, Ելենա Տեր-Հովսեփյանը, Արծվիկ Հարությունյանը և Իվետա Մուկուչյանը: Կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում հայտնի դարձան այն մասնակիցների անունները, ովքեր եզրափակիչ փուլերում կներկայացնեն Հայաստանը “Նոր ալիք” ամենամյա միջազգային երգի մրցույթում:

Մրցույթի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, «Նոր Ալիք» մրցույթի կիսաեզրափակչում ելույթ են ունեցել 100 կատարողներ Ռուսաստանից, Հայաստանից, Արգենտինայից, Վիետնամից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոլդովայից, Ինդոնեզիայից, Կուբայից, Ուզբեկստանի, Վրաստանից և այլ երկրներից:

Այսպիսով, եզրափակչում ելույթ են ունենալու 11 երկրի ներկայացուցիչներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վիետնամ, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Կուբա, Լատվիա, Ռուսաստան, Ուկրաինա:

«Մանական Նոր Ալիք» մրցույթի եզրափակչում ելույթ են ունենանալու Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Բելառուսի, Վրաստանի, Ուզբեկստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները: Մի քանի այլ երկրների ներկայացուցիչների անունները պարզ կդառնա լրացուցիչ լսումներից հետո:

«Նոր Ալիք 2013» մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է հուլիսի 23-28 Յուրմալայում, իսկ «Մանկական Նոր Ալիք 2013»-ի եզրափակիչ փուլը՝ օգոստոսի 6-18-ը Արտեկում, որոնք ցուցադրվելու են «Արմենիա TV»-ով:

Placeholder
Մերի Մնջոյանն ու Էլինա Չոլախյանը ներկայացնելու են Հայաստանը «Նոր Ալիք» և «Մանկական Նոր Ալիք» մրցույթներում