Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր գիշեր մերձմոսկովյան Ռոմեսնկի գյուղում հոգեբուժական կլինիկաներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 36 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն, հղում անելով Մոսկվայի շրջանի ՆԳ վարչությանը:
Նախնական տվյալներով, հիվանդանոցում հրդեհի բռնկման ժամանակ գտնվել է 41 մարդ: Բժշկական անձնակազմի երկու աշխատակիներին ու մեկ հիվանդի հաջողվել է դուրս գալ շենքից: Դեպքի վայր ժամանած փրկարարական ու հրշեջ ծառայության ջոկատներն հայտնաբերել են 36 դի, ևս երկու հիվանդ անհետ կորած է:
«Վեստի» հեռուստաընկերության հաղորդմամբ, նախնական տվյալներով, հոգեբուժարանը հրդեհել է հիվանդներից մեկը: Այլ շրջանառվող վարկածների համաձայն, հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ չհանգցրած ծխախոտը: