Ռոնալդուն «Ռեալին» չի օգնի մադրիդյան դերբիում
Աշխարհում
16:11 26/04/2013

Ռոնալդուն «Ռեալին» չի օգնի մադրիդյան դերբիում

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա իր թիմին օգնել մադրիդյան առաջիկա դերբիում: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ պորտուգալացին նախավարժանքի ժամանակ վնասել է ազդրը և չի հասցնի վերականգնվել մինչև «Ատլետիկոյի» հետ շաբաթ օրը կայանալիք խաղը:

«Արքայական ակումբի» բժշկական շտաբն այժմ ջանք չի խնայում, որպեսզի ոտքի հանի ֆուտբոլիստին «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումից առաջ, որը կկայանա առաջիկա երեքշաբթի:

 

Placeholder
Ռոնալդուն «Ռեալին» չի օգնի մադրիդյան դերբիում