Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
xxxxxxxxxxxxxxԱՄՆ-ն հաստատակամ է աշխատել` ԼՂ հարցում խաղաղության հասնելու համար. Պետդեպ
ԱՄՆ Պետքարտուղարությունում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակի տեղակալ Պատրիկ Վենթրելը պատասխանել է Հայոց ցեղասպանության և Խոջոլուի մասին լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողի դիտարկմանը, թե Թուրքիայի արտգործնախարարը դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը և հարցին, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը որևէ մեկնաբանություն ունի՞ այդ կապակցությամբ, Վենթրելը պատասխանել է կարճ. «ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ամեն ինչ շատ պարզ և հստակ նշված էր»:
Այնուհետև լրագրողը նշում է, որ երկու ամիս առաջ ԱՄՆ-ն որևէ կերպ հայտարարությամբ հանդես չեկավ «հայերի կողմից Խոջալուի կոտորածի մասին» ու հետաքրքրվում. «Չեք կարծո՞ւմ, որ դա միակողմանի մոտեցում է` հարգել մեկ կողմի զոհերի հիշատակը և չհարգել մյուս կողմի զոհերի հիշատակը»:
Ի պատասխան ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան արձագանքում է. «Մենք այդ մասին արդեն մեկ անգամ խոսել ենք, և ես նույն պատասխանն եմ տվել` Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի ժամանակ մարդկանց ողբերգական մահը մեզ հիշեցնում է, որ այդ հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Միայն ու միայն ճկուն ու խաղաղ լուծումը կարող է բերել տարածաշրջանում կայունություն, բարգավաճում և համերաշխություն: Դուք գիտեք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք հաստատակամ ենք աշխատել` խաղաղության հասնելու համար»: