Facebook-ը միլիոնավոր օգտատերերի է կորցնում
Տնտեսություն
20:34 29/04/2013

Facebook-ը միլիոնավոր օգտատերերի է կորցնում

 Facebook աշխարհահռչակ սոցիալական ցանցը միլիոնավոր օգտատերերի է կորցնում՝ այլ սոցանցերի հայտնվելու պատճառով։ Վերջին կես տարվա ընթացքում Facebook-ը կորցրել է ԱՄՆ-ի 9 մլն և Մեծ Բրիտանիայի 2 մլն օգտատերերի: Այս մասին հաղորդում է Russia Today լրատվական գործակալությունը:

Facebook-ի իրենց հաշիվներն (Accounts) ավելի քիչ են սկսել օգտագործել Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի օգտատերերը։

Աղբյուրի փոխանցմամբ, Facebook-ին ակտիվորեն միանում են Հարավային Ամերիկայի և Հնդկաստանի բնակիչները։ Մեծ արագությամբ հեղինակություն են ձեռք բերում համացանցում հայտնված նոր սոցիալական ցանցերը։

Սոցցանցերից ամենալավ արդյունքներն ունի Instagram ծառայությունը, որը լուսանկարների փոխանակման համար նախատեսված սոցցանց է։

Աղբյուրի փոխանցմամբ, Facebook-ը հիմա կարող է կրկնել MySpace-ի ճակատագիրը, որը մի ժամանակ աշխարհի ամենահայտնի սոցիալական մեկն է եղել:

Պարբերականը հավելում է, որ ամերիկացիները ավելի քիչ են սկսել մտնել Facebook, քանի որ նախընտրությունը տալիս են ավելի շատ սմարթֆոնների հավելվածներին։

Placeholder
Facebook-ը միլիոնավոր օգտատերերի է կորցնում