Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆուտբոլային Իտալիան մեծ ցավով ընդունեց «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետտիի վնասվածքի մասին լուրը: Ընթացիկ մրցաշրջանում վնասվածքների համաճարակի մեջ հայտնված իտալական այս թիմի հիվանդանոցում ֆուտբոլիստների թիվը դարձավ 15:
«Յուվենթուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն շատերի նման շուտափույթ ապաքինում է մաղթել գործընկերոջը:
«Ի սրտե մաղթում եմ, որպեսզի Ձանետտին հնարավորինս արագ ապաքինվի: Նա այն ֆուտբոլիստն է ու նաև այն մարդը, ով ինձ պարզապես հիացնում է»,- հայտարարել է Մարկիզիոն:
Հիշեցնենք, որ «Պալերմոյի» հետ հանդիպման 17-րդ րոպեին Խավիերը բախվել էր մրցակցի ֆուտբոլիստ Արոնիկայի հետ և վնասել ձախ ոտքը: Բժիշկները երկարատև բուժզննումից հետո հաստատել էին, որ վնասվածքը լուրջ է: Ձանետտին շարք կարող է վերադառնալ միայն 6 ամիս անց:
Հավելենք, որ արգենտինացի կիսապաշտպանը վիրահատության կենթարկվի Ֆինլանդիայում, մայիսի սկզբին: