Պաշտոնական. Բալոտելլին ոչինչ չի ասել իր ընկերուհու և «Ռեալի» ֆուտբոլիստների մասին
Սպորտ
13:48 30/04/2013

Պաշտոնական. Բալոտելլին ոչինչ չի ասել իր ընկերուհու և «Ռեալի» ֆուտբոլիստների մասին

«Միլան» ակումբն իր պաշտոնական կայքում հերքել է Մարիո Բալոտելլիին վերագրվող հայտարարությունը: Մի քանի օր առաջ մամուլում գրվեց, թե Բալոտելլին իր ընկերուհուն կթույլատրի քնել «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների հետ, եթե մադրիդյան թիմին հաջողվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում գերազանցել Դորտմունդի «Բորուսիային» և մտնել եզրափակիչ:

«Միլանը» հերքում է այդ լուրը, այն սուտ է: Ինքը` ֆուտբոլիստը, պնդում է, որ երբեք նման բան չի ասել»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Placeholder
Պաշտոնական. Բալոտելլին ոչինչ չի ասել իր ընկերուհու և «Ռեալի» ֆուտբոլիստների մասին