Կայացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը
Կրթություն, գիտություն
12:40 30/04/2013

Կայացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կայացած քննարկումների և մտքերի փոխանակման արդյունքում ներկայացված թեկնածուներից ընտրվել են հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի անդամները: 
Քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ այլ հարցեր:

Placeholder
Կայացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը