Բլոգեր. Վարդան Օսկանյանը կարող է առանձնանալ ԲՀԿ-ից
Քաղաքական
14:45 30/04/2013

Բլոգեր. Վարդան Օսկանյանը կարող է առանձնանալ ԲՀԿ-ից

«Վարդան Օսկանյանը ստեղծել է մի արևմտամետ խումբ  «Բարգավաճ Հայաստանի» ներսում, որը կարող է առանձնանալ կուսակցությունից, եթե չհաջողվի Գագիկ Ծառուկյանին համոզել դառնալ ընդդիմադիր, և այդ իմաստով Վարդան Օսկանյանը դանդաղ գործող ական է ԲՀԿ-ի ներսում», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը: Ըստ բանախոսի` նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո նախկին արտգործնախարարը փորձում է իր ուժերը չափել Երևանի ավագանու ընտրություններում, սակայն իրականում այնքան էլ մեծ շանսեր չունի հասնել որևէ հաղթական արդյունքի, քանի որ մեծամասամբ իր վարկանիշը կախված է ԲՀԿ առֆաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշից:

«Վարդան Օսկանյանը ընկալելի անձ չէ, քանի որ շատ մարդկանց երբ հարցնում ես` ԲՀԿ-ն ով է, ասում են`Գագիկ Ծառուկյանն է: Հասարակ մարդիկ ասում են` մենք Գագիկ Ծառուկյանին կընտրենք և զարմանում են, երբ իմանում են, որ նա չի մասնակցում ընտրություններին»,- ասաց նա:

Placeholder
Բլոգեր. Վարդան Օսկանյանը կարող է առանձնանալ ԲՀԿ-ից