Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը գերազանց ելույթ ունեցավ Փարիզում և Սանկտ-Պետերբուրգում կայացած Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում:
Հայաստանի լավագույն շախմատիստը վերջին տուրում սպիտակ խաղաքարերով 42-րդ քայլում պարտության մատնեց մրցաշարը գերազանց անցկացրած ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 5,5 միավորով հավասարվեց նախավերջին տուրում առաջատարի դերն ստանձնած Բորիս Գելֆանդին, ով, իր հերթին, ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վիշվանաթան Անանդի հետ, սակայն Լևոնը գերազանցեց հնդիկ շախմատիստին լրացուցիչ ցուցանիշներով և նվաճեց հաղթողի կոչումը: