Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե` ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ` Վոլոչկովային:
«Առավոտը» քննադատողներից մեկից`«Բարև Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում` Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային: Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետև ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում ևս գտնվեմ: Ես կարծում եմ՝ Հայաստանում բազմաթիվ են աստղերը և մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել և մեր մշակույթը, և էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ` չեմ կարծում, որ այդ կարգի «աստղերի» կարիքը կա բերել Հայաստան»:
Թերթի դիտարկմանը, թե մի հարցում ինքը զիջում է Տարոն Մարգարյանին՝ զավակների թվով, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Եթե իմ բնակմակերեսը բավականացնի, որպեսզի ես ավելի շատ երեխաներ ունենամ, բնականաբար՝ կունենամ; Փառք աստծո, և ես եմ առողջ, և կինս, աղջիկներս էլ շատ գեղեցիկ են»։