Լուչեսկու. «Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է, և մենք չենք պլանավորում վաճառել նրան»
Աշխարհում
19:57 02/05/2013

Լուչեսկու. «Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է, և մենք չենք պլանավորում վաճառել նրան»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական «TuttoJuve»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

«Մենք գիտենք, որ «Յուվենթուսը» հավանում է Մխիթարյանի խաղը, սակայն ես չեմ կարծում, որ տեղափոխությունը կկայանա: Դժվար թե թուրինյան ակումբը 30 մլն դոլար վճարի նրա տրանսֆերի համար: Գումարած դրան` Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է, և մենք չենք պատրաստվում վաճառել նրան: Բացի այդ, հիանալի ռմբարկու է: Կարևոր է նաև այն բանով, որ աշխատում է հանուն թիմի»,- նշել է Լուչեսկուն:

Placeholder
Լուչեսկու. «Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է, և մենք չենք պլանավորում վաճառել նրան»