Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եկել է մի ժամանակաշրջան, երբ պատգամավորները գիրք են գրում», այսօր Ազգային ժողովի մեծ միջանցքում հավաքված հյուրերին հայտարարեց ԱԺ պատգամավոր Մարգաիրտ Եսայանը ու ներկայացրեց իր հեղինակած առաջին գիրքը: «Գժանոց կամ թեժ աշուն»-ը վիպակների ու պատմվածքների ժողովածու է, որտեղ ամփոփվել են Եսայանի լրագրող եղած տարիներին գրված գործերը: Այս գրքում Եսայանի ստեղծագործությունները թարգմանված են երեք` անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Խորհրդարանում հեղինակը իր ստորագրությամբ գիրքը բաժանում էր ցանկացողներին, իսկ վերջիններն էլ գումար էին հանգանակում դրա դիմաց. Հավաքված գումարը, որը շնորհանդեսի վերջում կազմեց 361 հազար դրամ, նվիրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին: