ԱՄՆ-ի առաջնություններում 4 հայ շախմատիստներ են ընդգրկված
Սպորտ
15:18 03/05/2013

ԱՄՆ-ի առաջնություններում 4 հայ շախմատիստներ են ընդգրկված

Սենթ Լուիս քաղաքում մայիսի 3-ին սկսվող ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 24 մասնակիցների մեջ են երեք հայ շախմատիստներ` գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը և ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամուել Սևյանը: 

Սենթ Լուիսում զուգահեռաբար անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնության 10 մասնակիցների թվում է գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
ԱՄՆ-ի առաջնություններում 4 հայ շախմատիստներ են ընդգրկված