Իրանի նախագահի թեկնածու. Ադրբեջանի ընտրած ուղին հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին
Քաղաքական
12:10 03/05/2013

Իրանի նախագահի թեկնածու. Ադրբեջանի ընտրած ուղին հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին

Ադրբեջանի ընտրած ուղին հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ վերահսկողական ծառայության ղեկավար, նախագահի թեկնածու Մոսթաֆա Փուր Մոհամմադին:

Համաձայն հաղորդագրության՝ նախագահի թեկնածուն Թավրիզի համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Այն ուղին, որով ընթանում է Ադրբեջանի Հանրապետությունը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին: Ադրբեջանն Իրանի և իսլամի թշնամիների թակարդն է ընկել, ուստի մենք պետք է Ադրբեջանի ժողովրդին օգնենք, որպեսզի նրանք դուրս գան Իսրայելի լարած թակարդից»:

Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ Իսրայելի նախագահին. Իրանի հետ հարևան լինելը հեշտ գործ չէ

Իրան-Ադրբեջան հարաբերությունների հարցը՝ Մեջլիսի ազգային անվտանգության հանձանժողովի օրակարգում

Ռամիզ Մեխտիևը՝ Մահմուդ Ահմադինեժադին. Արևմուտքը Ադրբեջանում փորձել է գունավոր հեղափոխություններ իրականացնել

Placeholder
Իրանի նախագահի թեկնածու. Ադրբեջանի ընտրած ուղին հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին