Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Աբրահամյանն «Առավոտ»-ի խմբագրականում գուշակել է, թե ինչ իրավիճակ է լինելու 10 տարի հետո Հայաստանում. «Պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք նա պատրաստվո՞ւմ է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Այն մոտեցումները, այն տեսակետները, վերջապես այն հայեցակարգն ու գաղափարախոսությունը, որը որդեգրել է կուսակցությունն իմ առաջնորդությամբ, միանգամայն համահունչ են ժողովրդի ձգտումներին, իղձերին և ինչու չէ, նաև նպատակներին…»:
ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանը Շիրակի մարզ կատարած իր այցելության ժամանակ մարզպետարանում խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ մոտակա 5 տարում Գյումրիում կլուծվի անօթևանների խնդիրը: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցին, նա ասաց, որ միշտ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության, սակայն ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ չեն ուզում գործել օրենքի դաշտում, և իրավապահները ստիպված են նրանց ազատազրկել: Մեկնաբանելով այդ ելույթը` ընդդիմադիր կայքերը եկան այն եզրակացության, որ ռեժիմը խուճապի մեջ է: Ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքում` Ազգային հեղափոխական ճակատի նախագահ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է ժողովրդի ալան-թալանը, երկիրը փաստորեն գտնվում է աշոտյանական բանդայի օկուպացիայի ներքո և, ուրեմն, պետք է սկսել ազգային-ազատագրական պայքարը: Լույս է տեսել Արտաշես Գեղամյանի երկերի ժողովածուի 76-րդ հատորը, որը կրում է «Հայ-ոուսական ռազմավարական դաշինք. պատմություն և հեռանկարներ» խորագիրը: Գրքում հիմնավորվում է, թե ինչու է պետք ՌԴ ռազմաբազաների մասին պայմանագիրը երկարացնել ևս 150 տարով…»: