Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ առաջ 9/11 տեղամասում գրանցվել է միջադեպ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ:
Նա մտել է տեղամս ու հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանից պահանջել է բացատրել, թե ինչու հանձնաժողովի անդամներից մեկը խնդրել է ԲՀԿ վստահված անձին վեր կենալ ու իր աթոռը զիջել «Բարև Երևան» դաշինքի վստահված անձին:
«Հանրապետականի խաղերը բոլորս գիտենք, դուք չպիտի ասեք, ով որտեղ նստի»,-տեղամասում հայտարարել է Բագրատյանը:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, Կ. Նալբանդյանն ասել է, որ ըստ օրենքի ու կարգի վստահված անձը իրավունք ունի նստելու, քանի որ տեղամասի տարածքում աթոռները քիչ են, խնդրել են մի քանի րոպեով ատթոռը տրամադրել «Բարև Երևանի» վստահված անձին:
Նալբանդյանը լրագրողներին ասաց, որ Բագրատյանը լիազորված չի եղել, և մտել է տեղամաս առանց գրանցման:
ԲՀԿ ներկայացուցիչը առանց պատասխանելու լրագրողների հարցերին, հեռացավ տեղամասից: