Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
9/03-ի նախագահը գոռացել է ԲՀԿ-ականի վրա, ՀԱԿ անդամն էլ ենթադրել է, որ նա ալկոհոլ է օգտագործել. Նոր մանրամասներ
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 9/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անահիտ Գրիգորյանը պնդում է, որ նույն հանձնաժողովի նախագահ Գալուստ Սարգսյանը ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, ինչի հետևանքով «տեղամասում առավոտյան անկառավարելի վիճակ է ստեղծվել»: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց հանձնաժողովի ՀԱԿ անդամ Անահիտ Գրիգորյանը:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նույն հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Սարգսյանը հերքել էր, որ եղել է անսթափ վիճակում և տեղեկացրել, որ հանձնաժողովի անդամների ստորագրությամբ կազմվել է արձանագրություն, որտեղ նշվել է, որ ինքը սթափ վիճակում է եղել:
«Ակնհայտ անսթափ եթե լիներ, մենք նրան թույլ չէինք տա կազմակերպել ընտրությունը: Առավոտյան, երբ ես նրան հարցրել եմ խմա՞ծ ես, ինքը ծիծաղել է ու ոչինչ չի պատասխանել: Ես դրան նշանակություն չէի տա, կանցներ ամեն ինչ նորմալ, մինչև այն պահը, երբ սկսեց մի քանի անգամ ընտրողների ներկայությամբ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի վրա գոռալ, թե հերթեր է գոյացնում ու շտապեցնել հանձնաժողովի անդամին: Դա դժվարություն է առաջացրել հանձնաժողովի անդամի համար: Ես արձանագրության մեջ գրել եմ, որ բժիշկ չեմ և չեմ կարող քննության ենթարկել նրան», -ասաց տիկին Գրիգորյանը` նկատելով, որ այդ պահին հանձնաժողովի դրսևորած վարքից ենթադրելի էր նրա` ալկոհոլ օգտագործելու փաստը:
Նա նկատեց, որ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից եկած մարդկանց, ովքեր հետո սթափ չլինելու մասին արձանագրություն են կազմել, ասվել է վեճի մասին, սակայն դա անտեսվել է: «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից եկածներին այդ մասին ասվեց, սակայն դա անտեսվեց: Բոլորից ստորագրություն պահանջեցին միայն այդ փաստի առթիվ», -ասաց Անահիտ Գրիգորյանը:
Այս հանձնաժողովի նախագահը Ռոբերտ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Իսկ ԲՀԿ-ական անդամը` Թամար Թորոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հանձնաժողովի նախագահը գոռացել է իր վրա: «Բայց ես նրան պատասխանել եմ»,- անմիջապես հավելեց Թորոսյանը:
Նախորդող հրապարակում. Հանձնաժողովի սթափ նախագահը