Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում այսօր առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 464 ընտրատեղամասերը. մեկնարկել են Երևանի ավագանու 2-րդ ընտրությունները: Ինչպես ավելի վաղ հրապարակել էր Հայաստանի ոստիկանությունը, քվեարկությանը մասնակցող ընտրողների թիվը 816. 457 է կազմում:
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 1 և տեղական 26 կազմակերպություն:
Ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություն և մեկ դաշինք՝ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Հ. Յ. Դաշնակցություն, «Օրինաց Երկիր», «Առաքելություն» կուսակցությունները և «Բարև Երևան» դաշինքը:
Ընտրապայքարն ընթանում է Երևանի ավագանու կազմում 65 տեղի համար: Քվեարկության ավարտը կտրվի երեկոյան ժամը 20:00-ին: