Քըլըչդարօղլու. «Ամպեր են կուտակվել Էրդողանի բռանպետության գլխին»
Քաղաքական
11:45 05/05/2013

Քըլըչդարօղլու. «Ամպեր են կուտակվել Էրդողանի բռանպետության գլխին»

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին` Թուրքիան ավտորիտար պետություն դարձնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

«Մենք պետք է այնպիսի կանոնադրություն ընդունենք, որը պաշտպանում է ազատությունը, ամրապնդում ժողովրդավարությունը: Մեզ մեղադրում են բանակցություններ չվարելու մեջ: Մենք այստեղ ենք: Ինչո՞ւ եք փախչելու ուղիներ փնտրում»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հերթական ժողովի ժամանակ:

Վերջինս Էրդողանին անվանել է ժամանակակից դիկտատոր և նրան դատապարտել է օրենսդրական և դատական լիազորությունները բռնի յուրացնելու մեջ:

«Նա, ով հավակնում է լինել ժողովրդավարության առաքյալ, մեր նոր դիկտատորը, ով ասում է, որ մենք գնում ենք դեպի զարգացած ժողովրդավարություն, նշում է, որ կգա մի օր, երբ տարանջատումը կդառնա խոչընդոտ: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը, ով դատաիրավական և օրենսդրական լիազորությունները խոչընդոտ է համարում, 21-րդ դարում Թուրքիայում համարվի վարչապետ», -նշել է վերջինս:

Անդրադառնալով մայիսի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը նշել է, որ «ամպեր են կուտակվել բռանպետության գլխին»:

Placeholder
Քըլըչդարօղլու. «Ամպեր են կուտակվել Էրդողանի բռանպետության գլխին»