Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հովիկ Աբրահամյան.«ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրությունները անցնեն հաշտ ու համերաշխ»
Րոպեներ առաջ Երևանի Հր. Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի 10/08 ընտրատեղամասում իր քաղացիական պարտքը կատարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են ընտրախախտումների մասին նշեց, որ կարծես թե նրանք սովորել են այդպիսի հայտարարություններ անել և ինչքանով որ ինքն է տեղյակ, այս պահի դրությամբ որևէ լուրջ խախտում չկա, ինչ վերաբերվում է կնիքների ցնդելու հետ կապված խնդիրներին ԱԺ նախագահը ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ մասին:
Հ. Աբրահամյանը նշեց, որ ՀՀԿ-ի շտաբում ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որտեղ երկրի ղեկավարը խիստ հանձնարարական է տվել, ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի դեպք չարձանագրվի:
«Ես համոզված եմ, որ ՀՀԿ ամեն ինչ անելու է, որ ընտրությունները անցնեն հաշտ և համերաշխ»,-ասաց Հ. Աբրահամյանը:
Անդրադառնալով այն հարցին թե հանուն ինչի է նա քվեարկել ԱԺ նախագահը ասաց, որ ինքը քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի: