Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Iditord. Խախտումների մասին ամենաշատ հաղորդումները Մալաթիա–Սեբաստիա և Էրեբունի շրջաններից են
Այս պահին Iditord կայքը ստացել է ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդագրություն, որոնց 90 տոկոսը վստահելիության պիտակ ունեն: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայնեց Iditord կայիք համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Նշեց նաև, որ ահազանգերը ստացվում են սոցկայքերով կամ հեռախոսով:
Նրա խոսքով՝ ընտրախախտումների մասին հաղորդագրությունների մեծ մասը վերաբերվում են թանաքին, ինչպես նաև՝ կուտակումներին, ընտրակաշառք բաժանելուն, դիտորդներին և լրագրողներին խոչընդոտելուն: Նա նաև տեղեկացրեց, որ ավելի շատ հաղորդագրություններ ստացվում են Մալաթիա –Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններից:
Բանախոսը գոհունակությամբ նշեց, որ այս ընտրության ժամանակ` առաջին անգամ ոստիկանությունը բացահայտել է «կարուսել» քվեարկությունը: Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ ընտրություների՝ այս անգամ ակնհայտ է ոստիկանության գործելաոճի փոփոխություն. «Կարևորն այն է, որ մեղավորը վերջում պատժվի», - ասաց Ս.Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ դեռ շուտ է գնահատական տալ ընտրությունների ընդհանուր ֆոնին:
Բանախոսը մտահոգություն հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ հաճախակի են որպես լրագրող ներկայացող անձանց կողմից ընտրախախտումների փորձերի մասին խոսակցությունները: «Չեմ ուզում անուններ տալ, բայց կան մարդիկ, ում չես կարող պատկերացնել որպես լրագրող, բայց տեսնում ես ընտրատեղամասերում այդ կարգավիճակով: Դա լուրջ հարված է լրագրողների իմիջին, երբ ուժային մեթոդների համար լրագրողի վկայականով են ներկայանում»,- նշեց բանախոսը:
Ինչ վերաբերվում է որոշ ընտրատեղամասերում էլեկտրականության խաթանման դեպքերին, ըստ Iditord կայիք համակարգողի՝ դժվար է ասել, թե ոքանով է այստեղ առկա որևէ միտում: