Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խուրշուդյանը չի բացառում, որ հանձնաժողովների իրենց անդամներին ահաբեկած լինեն
«Բարև Երևան» դաշինքի շտաբում փորձում են պարզել, թե ինչու չեն ներկայացել տեղամասային ընտրական հանձնաժողովների «Ժառանգության» 8 անդամները:
«Ես չեմ բացառում, որ նրանցից որոշ մարդիկ ահաբեկված լինեն, կամ ինչ-ինչ այլ պատճառներ լինեն»,-Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ով ընդգրկված է «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում:
Խուրշուդյանի խոսքով, իրենք ավելի վաղ տեղյակ են եղել երեքի չներկայանալու մասին, բայց նրանց փոխարինելու համար ոչինչ անել չեն կարողացել:
«Օրինակ, նրանցից մեկը հինգ օր առաջ մեկնել է Ռուսաստան, բայց մենք չէինք կարողանում նոր մարդ նշանակել, որովհետև մեկնելուց առաջ ինքնաբացարկի դիմում չէր գրել, իսկ հանձնաժողովն էլ հրաժարվեց ընդունել մեր դիմումը, և որոշեցին մերժել մեր դիմումը»,-ասաց Խուրշուդյանը:
Նախորդող՝ Տ. Մուկուչյան. ՏԸՀ-ներում «Ժառանգության» նշանակած 8 քաղաքացիները չեն ներկայացել