ՀՀ առաջին նախագահը քվեարկեց «Հայաստանի մայրաքաղաքի համար» (Լուսանկարներ)
Քաղաքական
13:59 05/05/2013

ՀՀ առաջին նախագահը քվեարկեց «Հայաստանի մայրաքաղաքի համար» (Լուսանկարներ)

Քիչ առաջ 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, իր տիկնոջ, հարսի և թոռների հետ: Քվեարկությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նա հայտարարեց, որ եկել է այսօր զուտ քվեարկելու համար «և` այլևս ոչինչ»: Նա կոչ արեց երևանցիներին ակտիվ մասնակցել ընտրություններին:

«Յուրաքանչյուր քաղաքացին պետք է հասկանա, որ նրա ակտիվ մասնակցությունից է ամեն ինչ կախված: Ով չի գալիս ընտրությունների՝ դժգոհելու տեղ չունի: Միայն մասնակցություն: Եվ ձեզ միջոցով կոչ եմ անում ժողովրդին գալ և մանսկացել քվեարկությանը, ում օգտին ուզում են», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որ Երևանի համար է նա քվեարկել, առաջին նախագահը ժպտալով հայտարարեց, «Հայաստանի մայրաքաղաք Երևանի համար»:

 

 

 

 

Placeholder
ՀՀ առաջին նախագահը քվեարկեց «Հայաստանի մայրաքաղաքի համար» (Լուսանկարներ)