ԿԸՀ իրավաբանը կրկին հորդորում է ընտրողներին` չմաքրել դրոշմակնիքը. Քրեորեն պատժելի արարք է
Իրավունք
11:00 05/05/2013

ԿԸՀ իրավաբանը կրկին հորդորում է ընտրողներին` չմաքրել դրոշմակնիքը. Քրեորեն պատժելի արարք է

Այս պահի դրությամբ ԿԸՀ իրավիճակների վերլուծության կենտրոնը ստուգել է մամուլում տեղ գտած խախտումների վերաբերյալ 12 հաղորդագրություն: Ահազանգերը հիմնականում վերաբերում է թանաքանյութի անհետացմանը: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է և պահանջում, որպեսզի արտաքին տեխնիկական միջամտությամբ չփորձել մաքրել դրոշմակնիքը, քանի որ քրեորեն պատժելի արարք է»,- ընտրողներին դիմեց Ն. Հովհաննիսյանը:

Ըստ նրա, տեղմասային ընտրական այն հանձնաժողովները, որոնք նյութն օգտագործել են ըստ պահանջի, որևէ խնդիր չի եղել, իսկ այն տեղերում, որտեղ խնդիր է առաջացել, տրվել են հատուկ ցուցումներ:

Placeholder
ԿԸՀ իրավաբանը կրկին հորդորում է ընտրողներին` չմաքրել դրոշմակնիքը. Քրեորեն պատժելի արարք է