Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սցենարը մեզ համար կանխատեսելի էր. փորձում են լրատվական «հիմք» ապահովել ԲՀԿ-ի կողմից իբր կատարվող անօրինականությունների մասին: Բայց աբսուրդն անգամ պետք է տրամաբանական սահմաններ ունենա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով առավոտից լրատվամիջոցները հեղեղած ընտրախախտումների մասին լուրերը:
Ն.Զոհրաբյանի խոսքով` ակնհայտ է, թե իշխանական լծակները որ կուսակցության ձեռքում են, այնպես որ խոսել ԲՀԿ-ի կողմից կատարվող ապօրինությունների մասին ուղղակի աբսուրդ է.
«Խորհուրդ եմ տալիս ՀՀԿ երիտշտաբին փրփուրներից չկառչել և չփորձել իրենց ենթակայության տակ գործող և տարբեր այլ լրատվամիջոցների միջոցով սխալ տեղեկատվություն սփռել տեղեկատվական հոսքերում: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, ավելին` ՀՀԿ-ն պետք է գոնե նոր ընտրական տեխնոլոգիաներ կիրառեր, մինչդեռ 90-ականներից առ այսօր առկա բոլոր ընտրատեխնոլոգիաները, որ վաղուց արխիվում էին, մեջտեղ է հանել»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը` կրկնելով` թող փրփուրներից չկախվեն, ապատեղեկատվություն չտարածեն.
«Ես ինքս, որպես վստահված անձ, շրջում եմ քաղաքում, տեսնում եմ, թե որ կուսակցության ագրեսիվ, զինված ջոկատներն են բացահայտ ուղղորդում մարդկանց տեղամասերում, նաև գունավոր գրիչներ են բաժանում ու փորձում վերահսկել ընտրողների ընտրությունը: Կրկնում եմ` ինչ լսել էինք 90-ականներից այս կողմ, բոլոր արխիվ նետված տեխնոլոգիաները հանվել են ջրի երես և միայն սա է իրականությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նախորդիվ`
Ահազանգ հատուկ գրիչներ բաժանելու մասին
ԲՀԿ-ն ընտրակաշա՞ռք է բաժանում. Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում