«Օսկարի»  պատմության մեջ առաջին անգամ փոփոխություններ են կատարվել
Քաղաքական
18:33 05/05/2013

«Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ փոփոխություններ են կատարվել

 Ամերիկայի կինոարվեստների ակադեմիան երեկ հայտարարել է «Օսկար» մրցանակի հավակնորդ ֆիլմերի քվեարկության կանոնների արմատական փոփոխության մասին: «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ ակադեմիայի բոլոր անդամները բոլոր 24 անավանակարգերով քվեարկելու իրավունք կունենան»,- ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, հայտարարել է ակադեմիայի նախագահ Հոուկ Կոխը: Հավանության է արժանացել նաև այն առաջարկությունը, որ ակադեմիկոսները թվային կրիչներով նախնական դիտման իրավունք ունենան «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն օտար լեզվով ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակագերում ընդգկված ֆիլմերը:

Նախկինում, բացի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգից, դերասանական անվանակարգերի համար քվեարկում էին դերասանները, օպերատորական` օպերատորները, ռեժիսորական` ռեժիսորները: Ակադեմիկոսները իրավունք ունեին դիտել հավակնորդ ֆիլմերը միայն կինոթատրոններում:

Հ. Կոխը նաև նշել է, որ այս փոփոխություններն արվել են, որպեսզի ակադեմիայի բոլոր անդամները ներգրավվել բոլոր հարցերի քննարկմանը: Նա նաև ասել է, որ ցանկանում են հաջորդ տարվանից որոշումներ կայացնելու ավելի շատ հնարավորություններ ընձեռել ակադեմիկոսներին:

Նշենք, որ «Օսկար» 86-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2014 թվականի մարտի 2-ին:

Placeholder
«Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ փոփոխություններ են կատարվել