Սերժ Սարգսյան. Ընտրել եմ համեստ մարդու (Լուսանկարներ, տեսանյութ)
Քաղաքական
12:10 05/05/2013

Սերժ Սարգսյան. Ընտրել եմ համեստ մարդու (Լուսանկարներ, տեսանյութ)

Քիչ առաջ 9/11 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քվեարկության էր եկել առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

Քվեարկությունից հետո երկրի ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ ձայնը տվել է հանուն զարգացող և բարեկեցիկ, ավելի հարմարավետ Երևանի համար:

Նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նշել է. «Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և քաղաքական կյանքում»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Ս. Սարգսյանը շեշտեց, որ այս պահին նման գնահատականներ տալու ժամանակը չէ:
«Այդ մասին պարզ կլինի ժամը 20:00-ից հետո»,-ասաց Սերժ Սարգսյանը:


 

Placeholder
Սերժ Սարգսյան. Ընտրել եմ համեստ մարդու (Լուսանկարներ, տեսանյութ)