Ինյեստա. «Պետք չէ խելագարվել արմատական փոփոխությունների մասին լուրերից»
Աշխարհում
15:36 06/05/2013

Ինյեստա. «Պետք չէ խելագարվել արմատական փոփոխությունների մասին լուրերից»

«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան երկրպագուներին կոչ է արել մեծ նշանակություն չտալ բոլոր այն լուրերին, ըստ որոնց` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմում լուրջ փոփոխություններ են սպասվում: 

«Աստծո կամոք շուտով կտիրանանք Իսպանիայի չեմպիոնի կոչմանը: Անձամբ ես բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, թե որքան կարևոր տիտղոս է այն մեզ համար: Բնականաբար, թիմը կախվածություն ունի Մեսսիից, քանի որ նա հիմնական կազմի կարևոր ֆուտբոլիստներից է, սակայն «Բարսելոնն» ամբողջությամբ նույնպես կարևոր է: Երբ Լեոն մեզ հետ է, նա դրական լիցքեր է հաղորդում:

Երբ խոսում են արմատական փոփոխությունների մասին, պետք չէ խելագարվել, քանի որ դա արվում է թիմին դեպի լավը փոխելու համար: Վստահ եմ` կատալոնցիների հիմնական կորիզը մրցունակ է և կարող է հաղթել:

Եթե դառնանք Իսպանիայի չեմպիոն, մրցաշրջանը հաջողված կհամարենք: Կփորձենք տիտղոսը պահպանել նաև հաջորդ տարի»,- նշել է Ինյեստան:

Placeholder
Ինյեստա. «Պետք չէ խելագարվել արմատական փոփոխությունների մասին լուրերից»