Համերգի ժամանակ հարձակվել են Ջաստին Բիբերի վրա
Մշակույթ
10:30 06/05/2013

Համերգի ժամանակ հարձակվել են Ջաստին Բիբերի վրա

Անհայտ անձը հարձակվել է կանադացի հայտնի երգիչ Ջաստին Բիբերի վրա վերջինիս` Դուբայում կայացած համերգի ժամանակ: Այս մասին գրում է TMZ-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը, համերգի ժամանակ, երբ Բիբերը նստած է եղել դաշնամուրի մոտ, տղամարդը բարձրացել է բեմ և բռնել երիտասարդության կուռքին: Նա փորձել է Բիբերին քարշ տալ դաշնամուրի մոտից ,սակայն վրա հասած անվտանգության աշխատակիցները դա կանխել են: Ի դեպ, վերջիններս չափազանց ակտիվ են դա արել և շուռ տվել դաշնամուրը:

Միջադեպի հետևանքով Բիբերը չի տուժել և շարունակել համերգը: Ինչն է ստիպել տղամարդուն հարձակվել Բիբերի վրա դեռևս պարզ չէ:

 

Placeholder
Համերգի ժամանակ հարձակվել են Ջաստին Բիբերի վրա