Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր
Սպորտ
15:17 06/05/2013

Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Մայորկա կղզում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստերներ Սալվադոր դել Ռիո դե Անխելիսի (Իսպանիա), Վլադիմիր Պետկովի (Բուլղարիա) և Ստանիսլավ Սավչենկոյի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դել Ռիո դե Անխելիսը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը մրցաշարն ավարտեց 6 միավորով:

Placeholder
Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր