Արմեն Մարտիրոսյանը սպասում է` փրփուրը նստի
Քաղաքական
11:00 06/05/2013

Արմեն Մարտիրոսյանը սպասում է` փրփուրը նստի

Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն առայժմ ձեռնպահ է մնում գնահատական տալ ընտրական գործընթացին:

Նա ասաց, որ լավ է, ընտրողներից նեղացած չէ, առավոտից աշխատանքի է:
«Ընդհանրապես մի բառ ընտրությունների մասին ժամը 8-ից հետո չեմ ասել: Համ հանգստանամ, համ էլ փրփուրը նստի, տեսնեմ ինչ կա տակը»,-Panorama.am-ին ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն քիչ առաջ ամփոփեց երեկ կայացած քվեարկության նախնական արդյունքներ: Ըստ այդմ, Երևանի ավագանիում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ով ստացել է ձայների 55.89 տոկոսը, ԲՀԿ-ն` 23.07 տոկոսը և «Բարև Երևան» դաշինքը` 8.48 տոկոսը:

Մնացած չորս ուժերը` «Առաքելություն», ՀՅԴ, ՀԱԿ և ՕԵԿ չեն հավաքել անհրաժեշտ քվեներ:

Նախորդող՝
 Խուրշուդյան. «Կրիմինալը իր սև գործը հերթական անգամ արեց»

Placeholder
Արմեն Մարտիրոսյանը սպասում է` փրփուրը նստի