Վարուժան Հակոբյանը 3 հնարավորից վաստակել է 2 միավոր
Սպորտ
15:22 06/05/2013

Վարուժան Հակոբյանը 3 հնարավորից վաստակել է 2 միավոր

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում 3 տուրից հետո վաստակել է 2 միավոր: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանն ունի 1,5, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սևյանը` 1 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը վաստակել է 2,5 միավոր և ընթանում է 2-րդ տեղում: Աբրահամյանը կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իրինա Կրաշից:

Placeholder
Վարուժան Հակոբյանը 3 հնարավորից վաստակել է 2 միավոր