Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թենիսիստուհի Աննա Կուրնիկովան 12 տարի սպասեց, մինչև հանրահայտ երգիչ, միլիոնավոր կանանց սիրելի, իր սիրեկան Էնրիկե Իգլեսիասը վերջապես ամուսնության առաջարկ արեց նրան: Ավելին` անգամ հարսանեկան արարողության օրն է հրապարակվել` արարողությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մայամիում:
«Sun» թերթը գրում է, թե Աննան տարիներ շարունակ երազել է ամուսնության մասին, իսկ Իգլեսիասը չէր շտապում գնալ դրան:
Հարսանիքին մասնակցելու հրավերք արդեն ստացել են անվանի մարդիկ` ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու նրա տիկին Վիկտորիան, Ջենիֆեր Լոպեսն ու երգչուհի Նիկոլ Շերզինգերը, սուպերմոդել Եվա Լոնգորիյան և այլք:
Հետաքրքիրն այն է, որ թեև ամուսնության առաջարկը նոր է հնչել, բայց Աննան արդեն մի քանի տարի է կրում է Իգլեսիասի նվիրած ադամանդե մատանին, որի արժեքն է 3 մլն ֆունտ սթերլինգ: Խոսակցություններ կային նաև, թե նրանք Իգլեսիասի հետ թաքուն ամուսնացել են դեռևս 2011թ-ին` խոսակցությունների հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ երկրպագուների հետ հանդիպմանը Իգլեսիասը Աննային իբրև իր կինն էր ներկայացրել:
Սակայն մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, որ նրանք ամուսնացել են թաքուն, քանի որ երկուսն էլ շքեղություն են սիրում: Իսկ արդեն այսօր կարելի է ասել, որ ամուսնական արարողությունը շքեղ է լինելու: