ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահությունից մեծ սպասելիքներ կան
Քաղաքական
12:56 07/05/2013

ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահությունից մեծ սպասելիքներ կան

 Այսօր առավոտյան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երևան ժամանած՝ Չեռնոգորիայի փոխվարչապետ, գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հետ: Ասուլիսի ժամանակ  Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության, նոր պայմանագրային դաշտի ստեղծման, քաղաքական երկխոսության ակտիվացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կարևորվել է համագործակցությունը միջազգային տարբեր հարթակնելում:

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ. հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 Իր հերթին Իգոր Լուկշիչը հայտարարեց, որ իր այս առաջին այցը Երևան պետք է օգտագործվի ավելի սերտ համագործակցություն ստեղծելու համար: Նշելով, որ հանդիպման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցության հեռանկարների վրա, նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն:

«Որոշեցինք նաև կենտրոնանալ երկու երկրների միջև զբոսարջության զարգացման վրա, կստեղծենք ճկուն վիզային ռեժիմ, որպեսզի խթանենք տուրիզմը», - ասաց նա:

Ըստ Իգոր Լուկշիչի՝ մեծ հնարավորություն կընձեռի նաև Չերնագորիայում տնտեսական մեծ ֆորումը: Նա նաև կարևորեց քայլերը երկրների մայրաքաղաքների միջև համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Չեռնոգորիայի փոխվարչապետը նաև շնորհավորեց Է. Նալբանցյանին՝ մայիսի 16-ից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության կապակցությամբ և նշեց, որ մեծ սպասելիքներ կան այդ նախագահությունից: Լուկշիչը նշեց, որ դա շատ կարևոր շրջան է Հայաստանի համար:

Placeholder
ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահությունից մեծ սպասելիքներ կան