Բերքլիի խորհուրդը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Աշխարհում
14:15 08/05/2013

Բերքլիի խորհուրդը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Կալիֆոռնիական Բերքլիի քաղաքային խորհուրդն ընդունել է հռչակագիր` Բերքլիում ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին այսօր գրառում է կատարվել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Տեղեկատվության համաձայն` բանաձևն առաջարկել էր Բերկլիի քաղաքային խորհրդի անդամ Քրիս Ուորնինգթոնը (Kriss Worthington) և այն միաձայն ընդունվել է ապրիլի 2-ին:

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի Հայ դատի գրասենյակի անդամ Ռոքսաննա Մակասջյանը (Roxanne Makasdjian) շնորհակալություն է հայտնել Բերքլիի քաղաքային խորհրդին:

Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունել ամերիկյան նահանգների մեծ մասը, ինչպես նաև բազմաթիվ կոմսություններ և համայնքներ:

Placeholder
Բերքլիի խորհուրդը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր