Քաղտեխնոլոգ. Ավագանու ընտրություններից ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց
Քաղաքական
12:41 08/05/2013

Քաղտեխնոլոգ. Ավագանու ընտրություններից ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց

«Դասական հայկական ավանդական ընտրություններ»: Երևանի ավագանու ընտրություններին նման գնահատական տվեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց: Իշխանությունն, ի տարբերություն նախագահական ընտրություների, ավելի շատ դասեր քաղեց նախագահական ընտրություններից, ավելի արդյունավետ աշխատեց, քան ընդդիմությունը»,- ասաց նա:

Ըստ քաղտեխնոլոգի, ընդդիմության հաջողության չհասնելու պատճառն այն էր, որ չմիավորվեցին: «Ասում էին ընտրություններից հետո կմիավորվենք: Դե միավորեք: Ում հետ եք միավորվելու: Կորցրեցին բոլոր ընդդիմադիրներն անխտիր, այդ թվում նաև իրեն ալտերնատիվ հայտարարած ԲՀԿ-ն»,- նշեց Կ. Քոչարյանը:

Ընդդիմադիր կուսակցություններից ՀՅԴ-ի ձախողման պատճառներից է նաև, ըստ փորձագետի, այդ քաղաքական ուժի էլիտան. «Հայաստանյան ՀՅԴ ղեկավարությունը պետք է փոխվի, իսկ ՀԱԿԿ-ի անհաջողությունն էլ բնական համարեց`  ուրժուադեմոկրատական հեղափոխության մասին խոսողն էլ նման արդյունքներ պետք է ունենար:

Նրա կարծիքով, ընդհանրապես, հայաստանյան բոլոր կուսակցություններին անհրաժեշտ է սերնդափոխություն:

Placeholder
Քաղտեխնոլոգ. Ավագանու ընտրություններից ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց