«Յուվենթուսն» ու «Ատալանտան» տուգանվել են
Աշխարհում
15:59 10/05/2013

«Յուվենթուսն» ու «Ատալանտան» տուգանվել են

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 50 հազարական եվրոյով տուգանել է «Յուվենթուսին» և «Ատալանտային» երկրպագուների անվայել պահվածքի համար: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում այս 2 թիմերի միջև կայացած հանդիպման ժամանակ երկրպագուների պատճառով խաղն ընդհատվել էր մոտ 8 րոպե: Նրանք խաղադաշտ էին նետել ճայթռուկներ, կրակ վառել և վնաս պատճառել 5 երկրպագուի:

Հավելենք նաև, որ այս խաղում դեղին քարտի արժանացած Անդրեա Պիրլոն բաց կթողնի թիմի հաջորդ հանդիպումը:

 

 

Placeholder
«Յուվենթուսն» ու «Ատալանտան» տուգանվել են