Արցախում կայացել է Սարգսյան-Սահակյան հանդիպումը
Օրվա թեմա
14:04 10/05/2013

Արցախում կայացել է Սարգսյան-Սահակյան հանդիպումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական և բանկային հատվածների զարգացմանը:

Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը եւ խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի առաջընթացի կարեւոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախում կայացել է Սարգսյան-Սահակյան հանդիպումը