Փորձագետներ. Սաակաշվիլին փորձում է ստանալ Բաքվի համակրանքը
Քաղաքական
12:45 11/05/2013

Փորձագետներ. Սաակաշվիլին փորձում է ստանալ Բաքվի համակրանքը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ադրբեջանամետ հայտարարություններն ուղղված են ներքին քաղաքականության մեջ իր դիրքերի ամրապնդմանը: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեցին վրացագետ Ալիկ Էրոյանցը և ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ըստ բանախոսների՝ Սաակաշվիլին փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային, որպեսզի համակրանք շահի՝ ապագա քաղաքական քայլերի համար:

«Թեև Սաակաշվիլին վերընտրվելու հնարավորություն չունի, սակայն նա մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Նրա նպատակն է, մնալով իշխանության ՝ կարողանալ Թուրքիայի և Ադրբեջանի համակրանքը վայելել: Դրանով նա նաև փորձում է հակադրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը», - ասաց Ա.Էրոյանցը:

Միաժամանակ, ըստ վրացագետի՝ Իվանիշվիլու կառավարությունը միտում ունի հավասարակշռել հայ-վրացական և վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչն արդեն իսկ ի նպաստ Հայաստանի է:

Placeholder
Փորձագետներ. Սաակաշվիլին փորձում է ստանալ Բաքվի համակրանքը