Տաթև Աբրահամյանը նախավերջին տուրում կհանդիպի առաջատարի հետ
Սպորտ
16:11 11/05/2013

Տաթև Աբրահամյանը նախավերջին տուրում կհանդիպի առաջատարի հետ

Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը: Նախավերջին` 8-րդ տուրում Աբրահամյանը սպիտակներով կխաղա Կրաշի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը 7 հնարավորից ունեն 3-ական, Մելիքսեթ Խաչիյանը` 2 միավոր: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:

Placeholder
Տաթև Աբրահամյանը նախավերջին տուրում կհանդիպի առաջատարի հետ