Բրիտանացի ռոք երաժիշտ Թոնի Այոմին տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով քվեարկել «Դորիանսի» օգտին (Տեսանյութ)
Մշակույթ
11:46 13/05/2013

Բրիտանացի ռոք երաժիշտ Թոնի Այոմին տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով քվեարկել «Դորիանսի» օգտին (Տեսանյութ)

Բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին տեսաուղերձ է  հղել՝ կոչ անելով իր երկրպագուներին մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում քվեարկել Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի համար:

Թ. Այոմիի պաշտոնական կայքում www.iommi.com-ում ուղերձի տեսագրությունն ուղեկցվում է հետևյալ գրառումով. «Մեր համաշխարհային շրջագայության առաջին մասն ավարտվեց, և մենք տուն ենք վերադառնում: Համերգները հիանալի էին, բայց մենք շատ երկար ճամփորդեցինք: Մինչև մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»:

Նշենք, որ Թոնի Այոմին «Դորիանսի» կողմից ներկայացնող «Լonely Planet» երգի երաժշտության համահեղինակն է: Մայիսի 12-ին Birmingham Mail թերթը հարցազրույց է հրապարակել Թոնի Այոմիի հետ` «Ես կերկրպագեմ Հայաստանին Եվրատեսիլի կիսաեզրափակչում» վերնագրով:

Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո:

Նախորդող նորություն՝ Թոնի Այոմի. Հաջողություն եմ մաղթում «Դորիանսին» (Լուսանկարներ)

Placeholder