«Դորիանսի» համոզիչ ելույթը. Երկրորդ փորձ (Տեսանյութ)
Մշակույթ
09:20 13/05/2013

«Դորիանսի» համոզիչ ելույթը. Երկրորդ փորձ (Տեսանյութ)

«Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը մշտապես ներկայանում է անկաշկանդ, խարիզմատիկ, բայց համոզիչ: Ահա այս տպավորությունն է թողել Հայաստանի ներկայացուցիչը Մալմյոյի «Արենայում» երկրորդ գլխավոր փորձի ընթացքում: «Դորիանսը» ներկայացրեց գեղեցիկ ու ձայնային տվյալների տեսանկյունից հզոր ներկայացում: «Եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբին մասին նման գնահատակններ են տվել մրցույթի պաշտոնական կայքի պատասխանատուները:

Մրցույթի պաշտոնական կայքում նված է, որ Գոռ Սուջյանը մամլո ասուլիսին ներկայացավ հանգիստ ու լավ տրամադրությամբ: Նա նշել է, որ գոհ է առաջին փորձից: Ամեն ինչ նորմալ է, երգիչն էլ՝ բավարարված տեխնիկայով: Իսկ հիմա՝ երկրորդ գլխավոր փորձից առաջ երգիչը վստահ է ու գոհ:

Բեմին Գոռը ջինսերով էր, սպիտակ շապիկով ու մոխրագույն ժիլետով: Խմբի մյուս անդամները նույնատիպ ջինսերով էին: Նրանք գերազանց են ելույթ ունեցել, «Բավարարված ենք մեր ելույթով»:

Մամլո ասուլիսի ժամանակ Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել է. «Մեր առաջին փորձից բավարարված ենք 60 տոկոսով, իսկ երկրորդից՝ 99 տոկոսով»:

Այն հարցին , թե ինչու է «Դորիանսը» նախընտրել երգել անգլերեն, այլ ոչ՝ հայերեն, խմբի անդամներից մեկն ասել է. «Ռոք երաժշտությունը անգլերենով ավելի լավ է հնչում, քանի որ եկել է հենց անգլախոս երկրներից»:

Հիշեցնենք, որ «Դորիանսը» Եվրատեսիլում կատարելու է Lonley planet երգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: Երգի երաժշտության համահեղինակն է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին:
«Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո:

Նախորդող նորություն՝ «Հանգիստ ռոքերները Հայաստանից». «Դորիանսի» առաջին փորձը կայացել է (լուսանկարներ)

Placeholder
«Դորիանսի» համոզիչ ելույթը. Երկրորդ փորձ (Տեսանյութ)