Ամերիկացի բժիշկների 50 տոկոսը կեղծում է մահվան պատճառները
Աշխարհում
20:08 13/05/2013

Ամերիկացի բժիշկների 50 տոկոսը կեղծում է մահվան պատճառները

 Հետդիպլոմային պատրաստություն անցնող ամերիկացի բժիշկների գրեթե 50 տոկոսը խոստովանել է, որ Վկայականի մեջ նշել է հիվանդի մահվան ոչ ճիշտ պատճառները: Նման բացահայտում, ինչպես տեղեկացնում է MedPage Today պարբերականը, անանուն հարցման ժամանակ արել է ԱՄՆ ստուգման և պրոֆիլակտիկայի կենտրոնը (CDC):

Կենտրոնի պաշտոնական կայքէջում CDC փորձագետները պարզաբանել են, որ նման բացահայտման նպատակը Նյու Յորքում մահացության իրական վիճակագրության բացահայտումն էր: Հարցմանը մասնակցել է 521 բժիշկ, որոնք անցմում էին հետ դիպլոմային վերաատրաստություն` ռեզիդենտուրա:

Պարզվել է, որ հարցվածների 48,6%-ը մահվան վկայականում նշում էին սխալ պատճառներ, և միայն 33,3 %-ն է կարևորել մահվան իսկական պատճառների գրանցումը: Կեղծ տվյալներն արձանագրող հարցվածների 76,8%-ը իրեց պահվածքը բացատրում էին նրանով, որ ընդունված համակարգով բացակայում են որոշ հիվանդություններ կամ մահվան ելքեր, մասնավորապես` մահ սեպտիկ շոկից:  

 

Placeholder
Ամերիկացի բժիշկների 50 տոկոսը կեղծում է մահվան պատճառները