Ռունիի համար «Ռեալն» առաջարկել է 40 մլն եվրո
Սպորտ
19:40 13/05/2013

Ռունիի համար «Ռեալն» առաջարկել է 40 մլն եվրո

Ինչպես երևում է, Մադրիդի «Ռեալը» լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերը: 

«El Mundo Deportivo»-ի տեղեկությունների համաձայն` «Արքայական ակումբը» դիմել է «մանկունիանցիներին»` հարձակվողի համար առաջարկելով 40 մլն եվրո: Բացի այդ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է բանակցություններն անձամբ վարել:

Պարբերականի վարկածով` Ռունին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»` ապագա մարզիչ Դևիդ Մոյեսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Վերջինիս նա ծանոթ է «Էվերտոնից», որտեղ սկսել է մարզական կարիերան:

Հավելենք, որ Ռունին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 12 գոլի հեղինակ:

Placeholder
Ռունիի համար «Ռեալն» առաջարկել է 40 մլն եվրո