ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվողը բժիշկ-անեսթեզիոլոգների մասնագիտությունն է
Աշխարհում
14:03 14/05/2013

ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվողը բժիշկ-անեսթեզիոլոգների մասնագիտությունն է

ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվողը բժիշկ-անեսթեզիոլոգների մասնագիտությունն է: «Իրառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուսումնասիրելով աշխատանքի վիճակագրության ամերիկյան բյուրոյի ներկայացված  տվյալները, նման եզրահանգման են եկել ամերիկյան  «Forbes» ամսագրի վերլուծաբանները:

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ աշխատանքի յուրաքանչյուր ժամը միջին վիճակագրական անեսթեզիոլոգին բերում է 111.9 դոլար, իսկ տարեկան նրանք ստանում են 232.8 հազար դոլար:

Ըստ «Forbes»-ի, վարկանիշի առաջատար դիրքերում ներկայացված են գլխավորապես բժիշկները, այդ թվում՝ վիրաբույժները, գինեկոլոգները, թերապևտները:

Պարբերականը նշում է, որ նման դասավորվածությունը զարմանալի չէ, քանի որ բժշկությունը միշտ մեծ պահանջարկ է ունեցել: Բացի այդ, բժշկական կրթությունը և մասնագիտական պատասխանատվության ապահովագրումը բավականին թանկ արժեն:

Կորպորացիաների և ընկերությունների ղեկավարները դարձել են ոչ բժշկական ճյուղի միակ ներկայացուցիչները, որոնք վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են վերին հորիզոնականները: Նրանք տարեկան միջինը ստանում են 176.8 հազար դոլար:
 

Placeholder
ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվողը բժիշկ-անեսթեզիոլոգների մասնագիտությունն է