Dorians-ի Fly ալբոմը հասանելի է անվճար ներբեռնման համար
Մշակույթ
13:53 14/05/2013

Dorians-ի Fly ալբոմը հասանելի է անվճար ներբեռնման համար

Մայիսի 13-ից Dorians-ի պաշտոնական www.dorians.am կայքում տեղադրված է խմբի Fly ալբոմը, որը հասանելի է անվճար ներբեռնման համար: Խմբի մամուլի ծառայության հաղորդմամբ, այն կարելի է ներբեռնել այս հղումով` http://www.dorians.am/en/music/:

Fly ալբոմը անվճար հասանելի դարձնելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով աճող հետաքրքրությունը խմբի գործունեության նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Dorians-ը մայիսի 16-ին կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում:

 

Placeholder
Dorians-ի Fly ալբոմը հասանելի է անվճար ներբեռնման համար