Կճոյանը հոգևորականներին հորդորել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին
Օրվա մամուլ
09:38 14/05/2013

Կճոյանը հոգևորականներին հորդորել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին

Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գումարել է քահանայաց և ծխական խորհրդի անդամների ժողովներ: Ժողովի ժամանակ սրբազան հայրը երևանաբնակ քահանաներին և Երևանի եկեղեցիների ծխական խորհուրդների անդամներին հորդորել է ընտրություններում քվեարկել ՀՀԿ օգտին: Սրբազանը խնդրել է, որպեսզի քահանաները եկեղեցու հավատացյալներին ևս փոխանցեն իր հորդորը:

Placeholder
Կճոյանը հոգևորականներին հորդորել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին