«Ananun» հայկական հաքերային խումբը հրապարակել է ադրբեջանական լրագրողների հակահայկական կեղծարարությունները
Քաղաքական
19:23 15/05/2013

«Ananun» հայկական հաքերային խումբը հրապարակել է ադրբեջանական լրագրողների հակահայկական կեղծարարությունները

 «Ananun» հայկական հաքերային խումբը «Vs.ananun.am»  կայքում հրապարակել է հակահայկական քարոզչությամբ ու կեղծարարություններով զբաղվող ադրբեջանական լրագրողների նոր նամակագրություններ: Այս անգամ հերթը հասել է ադրբեջանական «Վեստի.ազ» կայքի լրագրող Բահրամ Բատիևին, ում հայկական թեմատիկային վերաբերվող աշխատանքային նամակագրությունը հասանելի է դարձել հանրությանը և և դարձել լայնածավալ քննարկումների նյութ  համացանցում:

Ուշագրավ է Իսրայելում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը, ովքեր ԶԼՄ-ներում իրենց ներկայացնում են որպես անկախ և չեզոք փորձագետներ: Այսպես, համացանցում տարածվել են  Ավիգդոր Էսկինի նամակները, որում նա ադրբեջանական կողմին իր ծառայություններն է առաջարկում, ապա ներկայացնում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Հետաքրքիր է նաև այն, որ նամակագրություններում Արյե Գուտը, Լև Սպիվակը և Միխայիլ Ագարանովը բացահայտ կերպով ընդունում են, որ պատկանում են Իսրայելի ադրբեջանական համայնքին` «Մեր սփյուռքի աշխատանքի բարձր գնահատականը արտացոլվում է ադրբեջանական հայտնի լրագրող Աքպեր Հասանովի նյութում»:

Իր հերթին, օրինակ, իսրայելական «Новости недели» թերթի գլխավոր խմբագիր Պյոտր Լյուկիմսոնը կշտամբում է ադրբեջանցի կեղծարարին` «հայկական լոբբիի վտանգների» մասին իր հարցազրույցը  աղավաղելու համար:

Հետաքրքիր է նաև հայտնի հայատյաց Գուրամ Մարխուլիայի հետ նամակագրությունը, որտեղ նա խնդրում է իրեն Ալիև անվանել, ընդունում է, որ ցանկանում է սովորել ադրբեջաներեն, որպեսզի «եղբայրներին հաճոյանա», ինչպես նաև ակնարկում է  իր ծանր ֆինանսական վիճակի մասին:

Համացանց է ընկել նաև Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել ցանկացող Գրիգորի Վանյանի հետ նամակագրությունը: Բահրամ Բատիևն ու Ռիզվան Հուսեյնովը խոստանում են Վանյանին, որ կգնան նրա միջոցառմանը Վրաստանում:

Փորձագետ Օլեգ Կուզնեցովն էլ առաջարկում է «ադրբեջանական կողմի ցանկությունները բարձրաձայնելու» իր ծառայությունները, որոնց դիմաց վճար ստանալու ակնարկները մերժվում են Բատիևի կողմից, և արդյունքում նրան մնում է բավարարվել «Վեստի.ազ» կայքին  տրված հարցազրույցների «շնորհակալ լսարանով»:

Հետաքրքիր է նաև ուկրաինական «Խվիլյա» ռեսուրսի համագործակցությունը ադրբեջանական քարոզիչների հետ: Օրինակ, Կրասնոդարի շրջանի ուսուցչի անանուն բողոքները իր գործընկեր հայ Վարվարա Մարկարյանի նկատմամբ, ինչպես նաև պաշտոնաթող զինվորական Ստանիսլավ Ռազդոբրեևի բացահայտումները, ում հարցազրույցը նույնպես «ուղղվել», իսկ հետո ընդհանրապես հանվել է «Վեստի.ազ»  կայքից:

Հատկանշական է, որ անձնական նամակագրությունում ռուս զինվորականը Բատիևին ներկայացնում է հայ լրագրողների անհարմար հարցերը և ընդունում, որ խաբել է հայերին:

Վերջում ներկայացնենք նաև Թիֆլիսում միասին մի բաժակ հայկական կոնյակի շուրջ նստելու Ջոզեֆ Հարրիի առաջարկը  Բահրամին:

Placeholder
«Ananun» հայկական հաքերային խումբը հրապարակել է ադրբեջանական լրագրողների հակահայկական կեղծարարությունները