ՀՀԿ-ական վերնախավն այսօր խնջույք է անցկացնելու «Փարվանա»-ում
Օրվա մամուլ
09:53 15/05/2013

ՀՀԿ-ական վերնախավն այսօր խնջույք է անցկացնելու «Փարվանա»-ում

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, այսօր Սամվել Ալեքսանյանի պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրը փակ է լինելու: Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ-ականները` նշելու իրենց «հաղթանակը» վերջին ընտրություններում: Խրախճանքին մասնակցելու հրավերք են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն` շարքայիններն ու «թաղի տղաները» չեն լինելու քեֆին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քեֆուրախությանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը:

Placeholder
ՀՀԿ-ական վերնախավն այսօր խնջույք է անցկացնելու «Փարվանա»-ում